Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ հայրենիքի դավաճանության և 1994 թվականին Բուենոս Այրեսում գտնվում հրեական մշակույթի կենտրոնի պայթեցման գործի շրջանակում պարտակչության մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ասվում է դատավոր Կլաուդիո Բոնադիոյի վճռում, փոխանցում է Դատական տեղեկատվության կենտրոնի կայքը։
Համաձայն փաստաթղթի՝ պետության նախկին ղեկավարը մեղադրվում է նաև պայթյունի հետաքննությանը խոչընդոտելու մեջ։ Համանման մեղադրանքներ են առաջադրվել նաև նախկին արտգործնախարար Էկտոր Թիմերմանի և մի քանի այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ։
1994 թվականի գործը հետաքննող դատախազ Ալբերտո Նիսմանը մեղադրել էր Քիրշներին և Թիմերմանին դավադրության մեջ՝ իրանցիների «անպատժելիությունն ապահովելու» նպատակով, որոնց Արգենտինան մասնակից է համարում պայթյունին։ Ավելի ուշ Նիսմանին մահացած էին գտել իր բնակարանում։ Մինչ օրս հայտնի չէ, դա եղել է սպանությու՞ն, թե՞ ինքնասպանություն։
Փետրվարին Արգենտինայի նախկին նախագահին կանչել էին հարցաքննության ևս մեկ գործով, որի շրջանակում նրան կասկածում են փողերի լվացման մեջ։







































