Մեգան Մարքլի ժողովրդականությունը ռեկորդային մասշտաբի է հասնում։ Աղջկա անունը չի լքում տաբլոիդների գլխագրերը, այն գտնվում է որոնողական թոփ հարցումներում, այժմ էլ նրա անունը շրջանառվում է պլաստիկ վիրաբուժության կլինիկաներում։ Այս մասին հայտնում է Seventeen-ը։

Բրիտանացի վիրաբույժ Դևիդ Կանջելոյի խոսքով՝ Մեգանի քիթը նոր բյութի թրենդ է դարձել։ Նրա քիթը նորաձև է դարձել այն բանից հետո, երբ հայտարարվել է դերասանուհու և արքայազն Հարրիի նշանադրության մասին։












































