«Սա բացառիկ դեպքերից է, երբ, բացի ծրագրից, կա նաև փողը՝ 121 մլն դրամ, բայց պարզ չեն դրա իրականացման մեխանիզմները»,- «Զբաղվածության մասին օրենքում փոփոխություններ անելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Նրա խոսքով՝ 2018 թ. բյուջեի բացատրագրում գրված է, որ պետությունը կվճարի դայակի վարձավճարի 70 տոկոսը, իսկ 1-ին ընթերցման ժամանակ ասվեց՝ 50 տոկոսը. «Ի վերջո, 70, թե՞ 50 տոկոսով կփոխհատուցվի դայակի վարձավճարը»:
Լենա Նազարյանին հետաքրքրում է նաև, թե ինչ չափանիշներով են ընտրվելու մարդիկ, որովհետև, ըստ բյուջեի բացատրագրի, ծրագրի շահառու կարող է լինել 200 մարդ, այսինքն՝ հնարավոր է, որ ծրագիրը չկարողանա սպասարկել բոլոր ցանկացողներին:
Մանրամասները՝ տեսանյութում:










































