«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը ծանոթ է ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրինագծի շուրջ գյուղերում մարդկանց տրամադրություններին ու պնդում է, որ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրինագիծը շատ հակասական է ընդունվել:
«Ասենք, մի կռիվ, մի բան ա ըլնում, կանչում են ոստիկանին ու էդ տան տերը ասում ա՝ հլա մի հատ ոստիկան մտնի իմ տունը: Ես, իմ տունը: Իմ մարդն ա, խմել ա, ծեծել ա, էգուց էլ ես կբարիշեմ իրա հետ», – այսօր ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց պատգամավորը:







































