Saturday, 04 07 2026
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Սյունիքում ազատ տնտեսական գոտին կնպաստի Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը. մեկնարկեց հայ-իրանական գործարար համաժողովը

Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ, որոնք թույլ են տալիս շահավետ ներդրումներ կատարել ու հաջողությամբ գործարարությամբ զբաղվել: Հայաստանում հայ-իրանական գործարար համաժողովի բացմանը այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Նման համաժողովները կարեւոր հարթակ են երկու երկրների պետական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների համար՝ քննարկելու երկկողմ առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորություններն ու խնդիրները, որոշելու մեր երկրների միջեւ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Հուսով եմ, որ այս համաժողովը կնպաստի իրանական գործարարների կողմից Հայաստանի ներդրումային հնարավորությունների առավել գործադրմանը: Հայաստանում իրականացվող բարեփոխումները նախատեսում են ամրագրել առավել բարենպաստության ռեժիմներ, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում գործող ու նախատեսվող լրացուցիչ արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից, հետևողականորեն կրճատել ու պարզեցնել մի շարք ընթացակարգեր», – նշեց նա:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններից է այն, որ մեր երկիրն ունի առևտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ։ Նա նշեց, որ մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ ստեղծվել են նոր հնարավորություններ:

«Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով՝ առանց վարչարարական խոչընդոտների, կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների 180 միլիոնանոց սպառողական շուկա։ Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի համաձայնագրեր գրեթե բոլոր երկրների հետ», – նշեց ՀՀ արտգործնախարարը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ երկրներից միակը, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԱՊՀ, ԵԱՏՄ երկրներ, նաեւ՝ Եվրամիություն մուտք գործելու համար։

«Այդ առումով կարևորում ենք իրականացման փուլում գտնվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի:  Հայաստանը նաեւ ակտիվորեն աջակցում է ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ խոսելով նաեւ Սյունիքում Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին, որը, նրա խոսքով, կնպաստի Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը։

«Երկու երկրների պատկան մարմինների կողմից ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է սահմանել Հայաստանի ու Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները», – եզրափակեց ՀՀ արտգործնախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում