Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը ցավում է Արցախի հերոս Սամվել Բաբայանին և մյուսներին չհիմնավորված ազատազրկելու համար:
«Յուրաքանչյուր հայի համար ցավ է, որ մենք զնդանում ենք հերոսների: Դատարանը իր ամբողջ քննության ընթացքում չհիմնավորեց մեղադրանքը: Բոլոր քաղաքական գործընթացներում դատարանները քաղաքական պատվեր են կատարում: Իշխանության համար հերոսները վտանգ են, բայց այսօր մենք ավելի քան երբևէ հերոսների կարիք ունենք: Նման հերոսներին զնդանելով՝ հակառակորդի ջրաղացին ջուր ենք լցնում, մենք չենք կարող երկիրը պահել մատաղ սերնդի մսի ու արյան հաշվին»,-նշեց ազատամրտիկը:







































