Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարկվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը:
Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց իր առաջադրված մեղադրանքներում՝ դատապարտվելով 6 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանը 3 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանը՝ 2 տարվա ազատազրկման,Կարեն Քոչարյանը 2.5 տարվա ազատազրկման, նրա եղբայրը՝ Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը Դավիթ Հարությունանը 2 տարվա ազատազրկման և նրանց նկատմամբ սահմանվեց 2 տարվա փորձաշրջան:
Վճիռը հրապարակելուց հետո Սամվել Բաբայանը հայտարարեց. «Պատվերը կատարվեց»:







































