Մոսկվայի դատարանը բաժանել է Արմեն Ջիգարխանյանին և Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով դատարանի մամլո քարտուղար Դարյա Գալկինան: Նա հայտարարել է, որ դերասանի հայցը բավարարվել է: Նիստը փակ ռեժիմով է անցկացվել:
«Ամուսնությունը լուծարելու մասին Արմեն Ջիգարխանյանի հայցը դատարանն ամբողջովին բավարարել է»,- ասել է Գալկինան:
Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովի խոսքով՝ Վիտալինան դատարանում դեմ չի եղել բաժանմանը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ջիգարխանյանի երիտասարդ կինը լիովին դատարկել է նրա բանկային հաշիվը, որի վրա գտնվել է 4 մլն ռուբլի։ Դա տեղի է ունեցել ամուսնալուծական սկանդալից առաջ։









































