ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր Ելք դաշինքի անդամ Հայկ Կոնջորյանն իր ելույթում նշեց. «Պատկերացրեք՝ գտնվում եք մի ցուցասրահում, որտեղ մի աբստրակտ նկարչի նկարների ցուցահանդես-վաճառք է: Իր մի նկարի մասին նկարիչն ասում է՝ ես նկարել եմ մի կով, որը խոտ է ուտում դաշտի մեջ: Ասում եք՝ բայց այստեղ խոտ չկա, պատախանում է՝ հա, չկա, քանի որ կովը խոտը կերել է արդեն: Ասում եք՝ այ, ցավդ տանեմ, ախր այստեղ կով էլ չկա: Պատասխանում է՝ եղբայր, զարմանալի մարդ ես, կովն ինչ գործ ունի այն դաշտում, որտեղ խոտ չկա: Հիմա այս ԵՏՄ պատմության ամբողջ դրամատիզմը կայանում է այս անեկդոտի մեջ: ՀՀ վրա, ըստ էության, վաճառել են մի նկար՝ ԵՏՄ տեսքով, որտեղ ոչ խոտ կա, ոչ կով կա՝ ոչ անվտանգություն կա, ոչ էլ տնտեսություն»:







































