ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է դադարեցնել զենքի մատակարարումները Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:
«Թրամփն ասաց, որ տվել է հստակ հրահանգ դադարեցնելու զենքի մատակարարումները YPG: Սպիտակ տան ղեկավարը հստակ արտահայտվել է այդ խելացնորության դադարեցման հարցով՝ նշելով, որ դրան պետք էր վաղուց վերջ տալ: Մենք ողջունում ենք այդ որոշումը և կհետևենք դրա իրագործմանը»,- ասել է թուրք նախարարը՝ հավելելով, որ թուրքական կողմը բավարարված է Սպիտակ տան ղեկավարի խոսքերից:










































