Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հորդորել է մասնակցել Վաշինգտոնում կայանալիք հայկական մշակույթի օրերին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը «Հեռուստամարաթոն-2017»-ի ժամանակ բոլորին հրավիրել է 2018-ին ներկա գտնվել Վաշինգտոնում անցկացվելիք հայկական մշակութային ժառանգության օրերին: «Ես հրավիրում եմ բոլորին գալ ու միանալ մյուս տարի` հունիս-հուլիսին, Վաշինգտոնում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից կազմակերպվող փառատոնին, որի շրջանակներում ներկայացվելու են հայկական մշակույթն ու ավանդույթները»,- ասաց Գրիգոր Հովհաննիսյանը:

Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ֆոլքլայֆ» (ազգային կյանք) փառատոնի 2018 թվականի թիրախներից մեկը Հայաստանն է: Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ գիտահետազոտական և մշակութային կենտրոննարից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի կայքից, հունիսի 27-ից հուլիսի 1-ը և հուլիսի 4-8-ը նախատեսվող փառատոնի շրջանակում մի խումբ հայ նկարիչներ, դիզայներներ, երաժիշտներ, խոհարարներ կներկայացնեն մեր երկրի մշակութային ժառանգությունը: Մասնավորապես, հայկական ծրագիրը կկենտրոնանա խոհարարական ավանդույթների և արհեստների հանրայնացման վրա` աշխատաժողովների, ցուցադրությունների, վարպետության դասերի, քննարկումների միջոցով: Ծրագրի ղեկավարներից Հալլե Բուտվենի դիտարկմամբ` հայկական առատ հյուրընկալությունը մշակութային հպարտության աղբյուր է: Փառատոնի այցելուները կսովորեն պատրաստել հայկական խնջույքների անբաժանելի բաղադրիչներից հացը, պանիրը ու խորովածը: Իսկ հայկական գինու համտեսը կուղեկցվի Հայաստանում հայտնաբերված 6000-ամյա գինեգործական քարանձավի պատմության, գինին կարասներում պահելու ավանդույթի ներկայացմամբ:

Արհեստների բաժնում կհամադրվեն ավանդական մոտեցումներն ու տեխնոլոգիական լուծումները: Մասնակից վարպետները տեղում կստեղծեն նորարարության և ավանդույթների միախառնումից ծնված ցուցանմուշներ: Մասնակիցները կարող են սեփական ձեռքերով գորգ գործել, ասեղնագործել ու փորագրել: Քննարկումների ժամանակ կշեշտադրվի արհեստների ոչ միայն տնտեսական կարևորությունը, այլև շարունակաբար աճող մշակութային արժեքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում