Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը պատասխանել է «Առավոտ»-ի հարցին, թե «Ո՞րն է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում հակամարտությունների վերջնական ձևակերպումը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր տեսակետներ ունեն թեմայի վերաբերյալ։ Փոխզիջում ձեռք բերվե՞լ է»։
Յոհանես Հանը պարզաբանել է, որ հռչակագրի շուրջ կբանակցվի մինչ ամենավերջին պահը։ Նա հավելել է, որ կընդունեն հռչակագիրը, որը բոլորին 100 տոկոսով երջանիկ չի դարձնի։









































