Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է ընդունելու Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ ալ-Հարիրիին, ով լքել է պաշտոնը 11 օր առաջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։
Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունը հրաժարվել էր ընդունել նրա հրաժարականը, իսկ երեկ հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները նրան ուժով են պահում թագավորության տարածքում։
«Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի և Լիբանանի վարչապետի հետ զրույցից հետո նախագահը հրավիրել է Սաադ ալ-Հարիրիին և նրա ընտանիքին Ֆրանսիա»,-ասվում է հայտարարությունում։









































