BBC-ի լրագրողուհի Էմմա Վարդին խոսում էր Brexit-ի մասին, երբ նրա ձայնը հանկարծ խլացրել են անպատշաճ ձայները։
Հումորիստները BBC-ի ուղիղ եթերի ժամանակ Լոնդոնում բարձր ձայնով միացրել են կանացի տնքոցների ձայնագրություն։ Թղթակիցը մի փոքր մռայլվել է, սակայն շարունակել ռեպորտաժը, տաղավարի հաղորդավարները նույնպես հանգստություն են պահպանել։
Հումորիստները ոչ երկիմաստ ձայնագրությունը միացրել էին նկարահանող խմբից ոչ հեռու, որտեղ տեղավորվել էին նախապես։









































