Ամերիկյան Նոր Օռլեանում բարեգործական աճուրդում մեկ շիշ գինին վաճառվել է 350 000 դոլարով, գրում է The Daily Meal-ը: Պարբերականը լոտն անվանում է երբևէ վաճառված ամենաթանկարժեք գինին:
Շիշը գնել է աճուրդի անանուն մասնակից Միսսուրի նահանգից: 2015 թ. բերքի խմիչքը պատրաստել է գինեգործ Ջեսսի Կացը:











































