ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «երկու-երեք» կարճ զրույց է ունեցել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Թրամփի խոսքով՝ «իրենց միջև ջերմ զգացմունքներ են մնացել»:
Թրամփը պատմել է, որ Պուտինին նորից հարցրել է՝ արդյոք Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ ընտրություններին: «Նա ասաց, որ բացարձակապես հաստատ չի միջամտել մեր ընտրություններին: Նա չի արել այն, ինչ նրանք ասում են: Ամեն անգամ, երբ նա ինձ տեսնում է, ասում է. «Ես դա չեմ արել»,- ասել է Թրամփը:- Եվ ես իսկապես հավատում եմ, որ նա իսկապես այդպես է կարծում: Կարծում եմ՝ նա դրանից շատ վիրավորված է, ինչն այդքան լավ չէ մեր երկրի համար»:
![]()
Դոնալդ Թրամփն ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հետաքննությունը համարել է խոչընդոտ երկրների հարաբերությունների լավացման համար:
Պուտինը նշել է, որ միջամտության վերաբերյալ հետաքննությունը համարում է ԱՄՆ-ում «շարունակվող ներքաղաքական պայքարի դրսևորում»:









































