Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Երկիր Վանաձոր

Նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումից հետո Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պնդում է, թե անցած մեկ տարում ապօրինություն թույլ չի տվել: Կայքերից մեկի հետ զրույցում նա նույնիսկ պատկերավոր համեմատություն է արել. «Հիմա ոնց որ կանաչ լույսի տակով մեքենայով անցնեք, ու հետո ասեն, որ այդ պահին այդտեղ պետք է կարմիր լույս վառած լիներ, բայց քանի որ այն ժամանակ կանաչ լույս է եղել, դուք անցել եք. այժմ պիտի էլ չանցնեք, պետք է համապատասխանեցվի, քանի որ այնտեղ ուրիշ լույս պիտի վառվեր: Հիմա այդ պահին, որ դու տեսել ես՝ դա կանաչ լույս է, քո գործողությունների մեջ ո՞րն է անօրինական: Անօրինական բան ես որտեղի՞ց կարող էի անել. եթե ես անօրինական բան արած լինեի, կոնկրետ իմ որոշումները կվիճարկեին, բայց իրենք վիճարկում էին օրենքի այն դրույթը, որի հիման վրա ես նիստեր եմ գումարել։ Եթե նիստեր եմ գումարել, այդ նիստերը օրինական չէին կարող չլինել, որովհետև այդ պահին գործող օրենքն է դա թելադրել»:

Սա այն դեպքն է, երբ չես կարողանում բան ապացուցել նույնիսկ այն դեպքում, երբ գողոնը բռնել ես գողի ձեռքին: Մամիկոն Ասլանյանի մտածողությունը, սակայն, զարմանալի չէ, որովհետև հակասահմանադրականությունը բնորոշ է պետական ամբողջ համակարգին, ընդ որում` տարիներ շարունակ: Ի վերջո, Ասլանյանի ապօրինությունները խրախուսվել են ամենաբարձր մակարդակով: Իր իսկ պայմանական ձևակերպմամբ` ընդդիմությունը նրան անընդհատ զգուշացրել է, որ անցնում է «կարմիր լույսի» տակով, սակայն Ասլանյանը համառորեն «շփոթել» է գույները, որովհետև երաշխիքներ է ստացել ամենաբարձր մակարդակներում: Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը «դուխով» կանգնած էր Վանաձորի ինքնակոչ քաղաքապետի թիկունքին, խորհրդարանական մեծամասնության ղեկավար, վանաձորցի Վահրամ Բաղդասարյանը պիտակներ էր կպցնում Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող ընդդիմադիրներին: Բոլորին գերազանցեց վարչապետ Կարեն Կարապետյանը, որը մի քանի շաբաթ առաջ իսկական ֆոտոսեսիա կազմակերպեց Մամիկոն Ասլանյանի հետ Վանաձորի փողոցներում:

Ապօրինության այս շղթայի, Վանաձորի քաղաքապետի և քաղաքային իշխանության ինքնիրավչության շահառուները ոչ միայն Մամիկոն Ասլանյանն է, որն այս պատմության մեջ, շախմատային լեզվով ասած՝ «զինվորի» ֆունկցիա է կատարել, այլ նաև Հայաստանի և ՀՀԿ-ի առաջին դեմքերը, քաղաքապետի ապօրինություններն ու ավագանու անգործությունը հանդուրժող մարզպետը, վարչապետը, մանավանդ, որ ընդդիմությունն ահազանգել է բոլոր հասցեներով և ՍԴ-ն վերջին հանգրվանն էր, որովհետև ընդդիմադիր պատգամավորները հասկացան, որ հակասահմանադրականության վիրուսով հիվանդ իշխանության համակարգը ոչ միայն չի վերացնելու, այլ նաև քաջալերելու է վանաձորյան բեսպրեդելը:

Մամիկոն Ասլանյանը նույնիսկ զարմացած է ՍԴ այսօրվա որոշումից, որովհետև «սրբորեն» հետևել է այն «ավանդույթներին», որոնք ամրացնում են Հայաստանի օլիգոպոլ համակարգը: Ասլանյանի առաջին արձագանքը ՍԴ որոշմանը հուսահատ էր, հետո նա գոտեպնդվեց: Հավանաբար` ինչ-որ երաշխիքներ ստացավ կուսակցական «հայրերից»:

Հայաստանի հակասահմանադրական ռեժիմն անշուշտ փորձելու է «մաղել» ՍԴ որոշումը` այն համապատասխանեցնելով իր շահերին: «Ելք»-ը պետք է փորձի երկրում իրականություն դարձնել սահմանադրական հեղափոխություն` ՍԴ որոշումը դարձնելով նախադեպային հիմք, գլոբալ հարթություն տեղափոխելով դրա քաղաքական նշանակությունը: Ի վերջո, եթե Վանաձորը դարձել էր համակարգի հակասահմանադրականության խորհրդանիշը, ապա անցած տարվա ավագանու ընտրությունները այն հրաշալի նախադեպն են, որ այս երկրում հնարավոր են փոփոխություններ` ընտրությունների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում