Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները կլինեն շարունական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հաստատված բարեկամական ու գործնական հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանը:

«Վստահ եմ, գիտեք, պարոն դեսպան, որ հաջորդ տարին Երևանի համար հոբելյանական տարի է: Մենք նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակը, և այդ համատեքստում տարին լինելու է բավականին հագեցած: Բացի այդ, հաջորդ տարի Երևանում նախատեսվում է անցկացնել նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ինչը ևս կարևորված է մեր կողմից: Հաջորդ տարի, անշուշտ, մենք աննախադեպ թվով պատվիրակություններ կհյուրընկալենք Երևանում, այդ թվում նաև ֆրանսիական մեր քույր և գործընկեր քաղաքներից, ու ես վստահ եմ, որ սա ևս մեկ հրաշալի հնարավորություն կլինի, որպեսզի էլ ավելի ամրապնդենք ու խորացնենք երկուստեք կապերը: Վստահ եմ, գիտեք, որ Երևանում ունենք ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների լավ օրինակներ և, հաշվի առնելով, որ մեզ մոտ այսօր առկա է ներդրումային բավականին լայն և բարենպաստ դաշտ, ակնկալում եմ, որ Ձեր լիազարությունների շրջանակում կանեք հնարավորը՝ ֆրանսիական նոր ընկերություններ Երևան ներգրավելու ուղղությամբ: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցության համար», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ֆրանսիական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար` ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը երկուստեք կապերի ամրապնդմանն ու էլ ավելի խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին աջակցելու և օժանդակելու համար:

«Պարոն քաղաքապետ, Ձեր պատրաստակամությունն ու հետևողականությունն իսկապես անչափ կարևոր են մեզ համար, և վստահեցնում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու երկրների քաղաքների միջև արդեն իսկ հաստատված բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Ինչ վերաբերում է Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմանը, ապա համոզված եղեք, որ մեզ համար ևս դա կարևոր իրադարձություն է: Եվ համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ, ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, գագաթաժողովի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցում ևս Դուք ունեք վստահելի գործընկեր, ու Ձեզ հետ միասին մենք կանենք առավելագույնը, որ գագաթաժողովն անցնի պատշաճ մակարդակով», – նշել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք կապերի խորացման նպատակով տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցություն ձևավորելու և զարգացնելու հետ կապված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում