ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է՝ դեպքը, երբ Սաուդյան Արաբիային հաջողվել է խոցել Եմենից իր դեմ ուղղված հրթիռը, ցույց է տալիս զենքի գերազանցությունը, որը Էր Ռիադը գնում է ԱՄՆ-ից։
«Հակահրթիռային պաշտպանության նրանց համակարգը խոցել է այդ հրթիռը հենց երկնքում և պայթեցրել այն։ Մենք ցնցող զենք ենք ստեղծում»,-հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ճապոնիայում գործարարների առջև։
Նրա խոսքով՝ օբյեկտը, որը շարժվում է նման արագությամբ, չափազանց դժվար է կանգնեցնել։ Թրամփը կրկին նշել է, որ ԱՄՆ-ն արտադրում է լավագույն սպառազինությունն աշխարհում, որի նմանը չկա։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պատվիրում է ԱՄՆ-ից ոչ քիչ զենք, ինչը մասամբ կապված է հյուսիսկորեական իրավիճակի հետ։









































