Արարատի մարզի Արարատ քաղաքում ի տարբերություն Արտաշատի քիչ ավելի ակտիվություն էր նկատվում։ Հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի խախտում չի գրանցվել, մարդիկ հետաքրքրված են ընտրություններով։
Տեղամասում, սակայն այնպիսի պասիվություն էր, որ հանձնաժողովի անդամները գրեթե ողջ կազմով գնացել էին ընդմիջման և նրանց ոչ մեկ չէր փոխարինում։










































