ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներից թաքցրել է պատճառը, թե ինչպես է իրեն հաջողվում նման թարմ տեսք պահպանել։ Այդ մասին լրագրողները նրան հարցրել են Հավայի նահանգից Տոկիո թռիչքի ժամանակ։
«Ես Ձեզ տեղյակ կպահեմ, եթե սկսեմ թարմ չերևալ։ Եթե նման բան տեղի ունենա, դուք առաջինը կնկատեք»,-ասել է 71-ամյա նախագահը։
Նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է, որ գոլֆ է խաղալու ճապոնացի մեծ գոլֆիստ Հիդեկի Մացույամայի հետ և անվանել նրան «Ճապոնիայի պատմության մեծագույն գոլֆիստ»։
Կիրակի Թրամփն այցով ժամանել է Ճապոնիա, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Տոկիոյից ոչ հեռու գտնվող «Յոկոտա» բազայում։









































