Այսօր ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին մինչ հարց ուղղելը նկատեց, թե կառույցի ֆինանսավորման 90 տոկոսը աշխատավարձերի ֆոնդին է հատկացվում: «Բա նախարարությունը ո՞նց է զարգանում, ինչպես եք խնդիրներ լուծում»,-հարցրեց նա:
Բացի դրանից` նա նշեց, թե բյուջեն ներկայացնելիս խոսել է 16 մլն դոլարի ռուսական աջակցության մասին և խնդրեց մանրամասնել:
Միհրան Պողոսյանն նշեց նաև, թե միգուցե կադրերի օպտիմալացման խնդիր դնեն: «Կներեք, բայց համակարգը լճացած է, և պետք է վերանայել և աշխատավարձերի ֆոնդը օպտիմալ լուծել»,-ասաց նա:







































