Ազգային դիմադրության ճակատի անդամ Դավիթ Սանասարյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական կշեռքի մի նժարը բռնազավթվել է իշխանության կողմից, իսկ նրան հակակշռող նժարը՝ ընդդիմադիր զանգվածը, չի կարողանում նույնիսկ թեթևակի տատանումներ առաջացնել.
«Իշխանությունները մնացել են դաշտում մենակ, կան ընդդիմադիր ուժեր խորհրդարանում և դրանից դուրս, և ընդդիմությունը չի կարողանում լուրջ հակակշիռ լինել։ Մեր խնդիրը ոչ թե ընդդիմադիր միավոր ձևավորելն է, այլ երկրում ստեղծված իրավիճակը փոխելն է։ Գոյություն ունի իշխանությունը բռնազավթած մի ուժ՝ ՀՀԿ-ն, և իրեն սպասարկող քաղաքական կուսակցությունները, նրանց պետք է նախ և առաջ արձագանքել, թույլ չտալ, որպեսզի նրանց կողմից ստեղծված իրավիճակը շարունակվի»։







































