2016 թվականի դեկտեմբերին՝ վարչապետի պաշտոնում իր նշանակումից մոտ երեք ամիս անց, Կարեն Կարապետյանը հայտատարել էր, որ եթե իր գլխավորած կառավարությունը արդյունավետ լինի, ապա 2018-ից հետո էլ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում:
Այսօր լրագրողներից մեկը վարչապետից խնդրեց անդրադառնալ այդ հարցին․ ժամանակ է անցել և այժմ ինքն ի՞նչ նպատականեր ունի, 2018-ի ապրիլից հետո ցանկանու՞մ է մնալ վարչապետի աթոռին: Նրա արձագանքը․ – «Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ․․․ Իմ աշխատանքը շարունակում եմ՝ ինչքան որ կարողություն ունեմ այդ աշխատանքին տրամադրելով: Ի՞նչ եմ ուզում անել․․․ Կարող է մի էիչ ամպագոռգոռ հնչի, դրա համար նախապես ներողություն եմ խնդրում, որովհետև, կարծում եմ, առանձնապես շատ նման բառապաշար չեմ օգտագործում՝ ծառայել մեր երկրին: Եվ ես վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող: Ինչպիսի՞ որոշում կկայացնի Հայաստանի հանրապետական կուսակցությունը․․․ Շատ պարզ ձևակերպված ա․ մենք նոր սահմանադրություն ենք ընդունել, նոր կանգավիճակի ենք անցնում, որտեղ հստակ ձևակերպված ա, թե ինչպես դա կլինի: Այդ իսկ պատճառով, հարգելի լրագրողներ, գործընկերներ, այս հարցի վերաբերյալ եթե լրացուցիչ հարց տալու եք, չեմ պատասխանելու»:








































