Լեդի Գագան և նրա ընկերը՝ տաղանդներ որոնող գործակալ Քրիստինա Կարինոն, նշանադրվել են, հայտնում է US Weekly-ն։

Ինչպես պարբերականին հայտնել է աղբյուրը՝ նշանադրությունը կայացել է դեռևս ամռան վերջին՝ այն բանից հետո, եբ 48-ամյա Կարինոն ստացել է ամուսնության համաձայնություն 31-ամյա երգչուհու հորից։

Զույգը դեռևս չի զբաղվում հարսանեկան արարողության պլանավորմամբ, քանի որ հիմա նրանց կարևորագույն նպատակը երգչուհու առողջության վերականգնումն է։ Գագան տառապում է ֆիբրոմիալգիայով, որը քրոնիկ ցավ է առաջացնում մկաններում։








































