Simon & Schuster հրատարակչությունը հայտարարել է գրականության ոլորտի դափնեկիր Բոբ Դիլանի նոբելյանական դասախոսությունն առանձին գրքի (The Essential Interviews) տեսքով թողարկելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է ընկերության կայքը։

TASS գործակալության փոխանցմամբ՝ գիրքը կթողարկվի 32 էջ ծավալով և 100 օրինակ սահմանափակ տպաքանակով։ Գրքի արժեքը կկազմի 17 դոլար, իսկ ինքնագրով օրինակը՝ 2500 դոլար։ Դասախոսությունում Բոբ Դիլանը մտորում է գրականության հետ իր երգերի կապի թեմայով և հիշում երաժիշտներին, որոնց ստեղծագործությունն ազդեցություն է ունեցել իր վրա։
Նրա ելույթի ձայնագրությունը հունիսի 5-ին հրապարակվել էր Շվեդական ակադեմիայի կայքում։







































