«Միացյալ Նահանգների կառավարությունները մասնավոր հատվածին չեն կարող թելադրել, թե որ ոլորտներում պետք է ներդրումներ կատարեն, սակայն կառավարությունները կարող են շփումներ, կապեր հաստատել գործարարների միջև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ծրագրեր է նախատեսում ԱՄՆ-ը ՀՀ գյուղատնտեսական ոլորտում:
Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունը Հայաստանի համար կարևոր ոլորտ է, այդ ոլորտին է բաժին ընկնում ՀՀ ՀՆԱ-ի 20 տոկոսը. «Մենք ջանքեր ենք գործադրում խթանելու մեր երկրների միջև առևտրային հարաբերությունների խորացումը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































