Հայտնի դերասան Քևին Սպեյսին, ով օրերս մեղադրվել էր իր՝ ավելի երիտասարդ գործընկեր Էնթոնի Ռեփի նկատմամբ ոտնձգությունների մեջ, դարձել է սկանդալային պատմության «հերոս»։ Ինչպես հայտնում է The Sun տաբլոիդը, բրիտանացի բարմեն Դանիել Բիլը պատմել է, որ մի քանի տարի առաջ Սպեյսին փողոցում մերկացել է իր առջև։
Տղամարդու խոսքով՝ այդ ամենը տեղի է ունեցել 2010 թվականին, երբ ինքը եղել է 19 տարեկան։ Աշխատանքային ընդմիջման ժամանակ նա դուրս է եկել փողոց՝ ծխելու։ Քևին Սպեյսին նստարանի վրա նստած է եղել նրա կողքին, մերկացրել ու ցուցադրել է սեռական օրգանն ու հարցրել. «Մեծ է, այնպես չէ՞»։
Բարմենը շտապել է աշխատավայր վերադառնալ, սակայն Սպեյսին հետևել է նրան՝ պնդելով, որ Դանիելը վերցնի իր շվեյցարական ժամացույցը։
Դանիելը կարծել է, թե նա կատակում է, սակայն Սպեյսին հանել է ժամացույցն ու տվել նրան։ Բարմենը կարծում է, որ նա ժամացույցն իրեն տվել է լռության համար։
Հաջորդ օրը նա ժամացույցը վաճառել է 3200 ֆունտով, քանի որ իրեն կեղտոտ է զգացել, երբ այդ ժամացույցն իր ձեռքին է եղել։ Այնուհետև նրան զանգել են աստղի ընկերներն ու պահանջել ժամացույցը։
Մի անգամ էլ նա զանգ է ստացել մեկից, ով ներկայացել է որպես Սպեյսի։ Նա ասել է. «Ի՞նչ ես պատրաստվում անել։ Ես մի քանի օրով գտնվում եմ Լոնդոնում։ Ցանկանու՞մ ես ինչ-որ բան անել»։ Դանիելը պատմել է, որ այդ պահին կախել է լսափողը։







































