ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ դերասանը նրա հետ բացել է Մոսկվայի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանի դուռը և ձերբակալվել ոստիկանության կողմից։
«Հերթական սուտը։ Արմեն Բորիսովիչը բնակարան է բարձրացել տեղի Բնակկոմունալ տնտեսության ներկայացուցիչների հետ՝ իր փաստաթղթերը հավաքելու համար»,-Սողոմոնյանի խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն։
Բնակարանը հանդիսանում է դերասանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սեփականությունը։
Սողոմոնյանի խոսքով՝ կինը Ջիգարխանյանին չի տվել ոչ մի փաստաթուղթ, ներառյալ արտասահմանյան անձնագիրը, թոշակառության վկայականը, բժշկական ապահովագրական փաստաթղթերը։









































