«Սովորաբար յուղոտ պանիր են դնում թալակի մեջ, որ մուկն ուտի և ընկնի մեջը: Էդ իրանց կողմից առաջադրված անվճար հաշվապահները ամենալավ հոլանդական պանիրն են, որ ժողովուրդն ընկնի իրենց թալակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը:
Ներսիսյանի խոսքով՝ ՊԵԿ նախագահը պետք է ժողովրդի առաջարկը հալած յուղի տեղ ընդունի, հակառակ դեպքում պահանջում են նրա հրաժարականը. «Մենք ասում ենք՝ էդքան աշխատող էլ ձեզ պետք չի, պետք է դրա 20 տոկոսը: Բոլոր հարկերը վերցրեք, մեզ հանգիստ թողեք: Էդ ձեր ձրի հաշվապահներն էլ ձեզ պահեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































