Հոլիվուդյան դերասան Վուդի Հարելսոնը խոստովանել է, որ մի անգամ ընթրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով դեռևս չէր պատրաստվում քաղաքական գործիչ դառնալ։ Դերասանը Բիլ Մահերի «Իրական ժամանակ» հաղորդաման եթերում պատմել է, որ այդ ընթրիքից հիշողությունները չի կարելի անվանել ամենահաճելին։
«Սոված խաղեր» ֆիլմաշարի և «Իսկական դետեկտիվ» սերիալի աստղը հայտնել է, որ ընթրիքը տեղի է ունեցել դեռևս 2002 թվականին։ Իրեն Թրամփի հետ հանդիպման էին հրավիրել պրոդյուսեր Ջեսսի Վենտուրայի հետ միասին։
«Ես երբեք չէի հանդիպել նման ուժեղ նարցիսիզմով մարդու։ Թրամփը ողջ ժամանակ խոսել է միայն իր մասին»,-ասել է Հարելսոնը։
Դերասանը հայտնել է, որ դուրս է եկել ծխելու, այդ ողջ ժամանակ Թրամփը համոզել է Վենտուրային դառնալու իր օգնականը 2004 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում։









































