Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ քայլեր տարվել են միայն առաջին տարվա ընթացքում: «Առաջին տարում ինչ բացահայտվել է՝ փակվել է։ Անմիջական հանցագործները պատժվել են, մնացածը մնացել է կուլիսների հետևում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մելքոնյանը։
Մելքոնյանը շարունակում է. «Այդ ժամանակ երկրապահը ուժ էր, հզորություն, կարող էր ինչ-որ բան անել։ Եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, Հայաստանը տնտեսապես հզոր կլիներ, կունենար ուժեղ բանակ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































