Friday, 03 07 2026
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ

ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրները հյուրընկալել են Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում: Նախագահը հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ և այդ լսարանի առջև հանդես եկել դասախոսությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է քաղաքական դպրոցի սաներին, ովքեր ամենատարբեր մասնագիտությունների և զբաղվածության տեր անձինք են՝ ուսանողից մինչև պետական ծառայող, նրանց մի մասը անկուսակցական է կամ տարբեր կուսակցությունների անդամ: Նշելով, որ արդեն երկրորդ անգամ է հանդիպում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ, Նախագահը հույս է հայտնել, որ այս հոսքի սաները ևս առավելագույնս արդյունավետ կօգտագործեն իրենց ուսումնառության ժամանակահատվածը նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար:

Դասախոսության սկզբում Նախագահը խոսել է քաղաքական կուսակցությունների կողմից հիմնվող դպրոցների մասին՝ դրանք համարելով սկսնակ, ապագա քաղաքական գործիչների կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների դարբնոց: Սերժ Սարգսյանը տարբերակել է քաղաքական գործիչներին քաղաքական գործունեությամբ զբաղվողներից և քաղաքական ուժի անդամներից՝ նշելով, որ կարող է հազարավոր մարդկանց անուններ տալ, ովքեր կուսակցականներ են և քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում. նրանք ունեն քաղաքական կողմնորոշում և իրենց գործունեության ընթացքում մի քանի տարին մեկ՝ ընտրություններից ընտրություն, որոշում են կայացնում քվեարկելու կուսակցության օգտին: Մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքական գործունեությամբ, Հանրապետության Նախագահի կարծիքով, նրանք են, ովքեր դարձյալ ժամանակ առ ժամանակ են զբաղվում քաղաքականությամբ, օրինակ՝ ընտրությունների ժամանակ շատ ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում, փորձում մասնակցել քարոզարշավներին, հաճախ իրենք էլ քարոզում են, սակայն նրանց քաղաքական գործիչ անվանելը ճիշտ չէ: Ըստ Նախագահ Սարգսյանի՝ այս երկուսի կողքին կան նաև պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, ովքեր մշտապես զբաղվում են քաղաքական գործունեությամբ՝ ունենալով որոշակի դիրք տվյալ քաղաքական կազմակերպության մեջ: Նախագահի համոզմամբ՝ քաղաքական հայացքներով հայտնի մարդ լինելը դեռ չի նշանակում լինել քաղաքական գործիչ:

Իր մոտեցումները ներկայացնելուց հետո բանախոսն առաջարկել է հանդիպումը շարունակել երկխոսության ձևաչափով՝ արծարծվող մտքերի շուրջ լսել միմյանց կարծիքները և մեկնաբանել հնչած տեսակետները:

Հանրապետության Նախագահը լսարանին խնդրել է առաջին հերթին կարծիքներ հայտնել, թե առհասարակ ի՞նչ որակներ են անհրաժեշտ քաղաքական գործչին: Հնչած բազմաթիվ տեսակետներին, որոնց հետ Նախագահը հիմնականում համաձայնել է, նա հավելել է ևս երեք հատկանիշ, որ, իր կարծիքով, պետք է ունենա քաղաքական գործիչը.
«Նախ քաղաքական գործիչը պետք է կարողանա թիմ ձևավորել: Որևէ մեկը միայնակ չի կարող հաջողության հասնել: Միգուցե, բիզնեսում շատ, թե քիչ կարող է, թեև այստեղ էլ է շատ կարևոր թիմը, միգուցե, անձնական կյանքում, բայց քաղաքականությունը ենթադրում է ամուր թիմի առկայություն: Երկրորդ հանգամանքը, որ ուզում եմ շեշտել և այստեղ ասվեց այդ մասին, բայց ոչ շատ հստակ՝ քաղաքական գործիչը պետք է կարողանա շատ հավասարակշռված լինել և հանդուրժողական: Քաղաքական գործիչը պետք է հասկանա, որ եթե մտնում է քաղաքականություն՝ հատկապես մեծ քաղաքականություն, ապա միշտ լինելու է քննադատության թիրախ: Եվ ով չի կարողանում ընկալել այդ քննադատությունն ու պահպանել հավասարակշռություն, որքան էլ դժվար լինի, նա չի կարող հասնել հաջողությունների:

Հաջորդ հատկանիշը, իմ կարծիքով, քաղաքական գործիչների համար այն է, որ նրանք պիտի ունենան իրավիճակը գնահատելու շատ մեծ ունակություն: Ընդհանրապես կյանքում՝ լինի դա զինվորական գործ, բիզնես, լինի, միգուցե, ապագա ընտանիք կազմելու խնդիր, պետք է, իրոք, կարողանալ գնահատել իրավիճակը»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը քաղաքական դպրոցի ունկնդիրներին այնուհետև առաջարկել է միասին փորձել հասկանալ, թե ի՞նչ է նշանակում արագ փոփոխվող աշխարհ, ի՞նչ է նշանակում արագ փոքրացող աշխարհ, և մեր իրականության վրա այդ երևույթն ի՞նչ ազդեցություն է ունենում:
Քննարկված թեմաներից են եղել նաև Հայաստանի Հանրապետության համար ամենամեծ սպառնալիքներն ու դրանց չեզոքացման ուղիները, որոնց շուրջ Հանրապետության Նախագահը և հանդիպման մասնակիցները իրենց տեսակետներն են ներկայացրել:

Անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացին և այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումներին ևս: Նախագահն առաջարկել է դպրոցի սաներին, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, լավ նախապատրաստվել և առանձին հանդիպում կազմակերպել այս հարցի շուրջ՝ ներկայացնելու իրենց տեսակետները, փաստարկներն ու հակափաստարկները: Սերժ Սարգսյանը խոստացել է, որ սիրով կընդունի հերթական հանդիպման հրավերը և կմասնակցի այդ կարևոր քննարկմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում