Խուրմայի՝ վերջերս ստեղծված «տենկաֆուբու» տեսակի երկու պտուղները ճապոնական Մացուզակայա խանութում վաճառվել են 540 հազար իենով (մոտ 4800 դոլար)։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այդ տեսակի պտուղները վաճառքի են դուրս բերվել անցած տարի։ Խուրմայի այդ տեսակը ստացել են 11 տարում։ Մեկ պտղի քաշը 300 գրամ է։ Վաճառքի մեկնարկին մեկ խուրմայի արժեքը կազմել է մոտ 3000 դոլար։
Նման բարձր գինը բացատվում է այդ տեսակի խուրմայի արտասովոր քաղցրությամբ։







































