Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հենց Իրանի հետ ազատ տնտեսական գոտին լինի, Եվրոպայից ներդրումներ կլինեն․ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար

Վերջին մեկ տարվա ընթացքում հարկերի հավաքագրումը մոտ 8 տոկոսով ավելացել է, միաժամանակ ստուգումների քանակը նվազել է 44 տոկոսով. Այսինքն՝ կլասիկ տարբերակը, որ գնում ստուգում ես ու էդտեղ կոռուպցիա կարող է լինել, 44 տոկոսով նվազել է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանը։

«Հիմա մենք կարող ենք ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում ենք ու վերջացնենք, բայց դա գործիք է, որը ցույց է տալիս, թե ինչպես ես դու կոռուպցիայի դեմ պայքարն իրականացնում։ Փաստացի, նվազեցնում ես դեմ առ դեմ շփումը, որտեղ կարող է կոռուպցիայի հնարավորություն լինել։ Թվայնացումը, որը մեր նման երկրները նոր են սկսում անել, երկու բանի մասին է՝ ծախսերի օպտիմալացում և կոռուպցիայի գործոնների նվազեցում։ Եթե դուք որևէ փաստաթուղթ, տեղեկանք կարող եք էլեկտրոնային եղանակով ստանալ, այդտեղ կոռուպցիան նվազելու է, անհնար է, որ չնվազի»,- ընդգծեց նա։

Հարցին, թե չի՞ ստացվում այնպես, որ փոքր խնդիրներին է միայն հնարավոր լինում լուծում տալ, իսկ վերևներում խնդիրը մնում է, Խաչատուրյանը պատասխանեց, որ չի ցանկանում այդ համատեքստում որևէ բան ասել, որովհետև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին դա այնքան էլ չի առնչվում, բայց կոնկրետ լուծումների տեսանկյունից նույն թվայնացումը, կամ, ասենք, որևէ համաձայնություն մի անգամ ստանալուց հետո, երբ այլևս պետք չէ երկրորդ անգամ դա ստանալ, փոքր, բայց կարևոր գործոններ են, որոնք կոռուպցիան նվազեցնում են. «Եթե ուզում եք, որ ես մեծ օրակարգ ձևակերպեմ, ես չեմ կարող, որովհետև մեր գործը կոնկրետ պրոդուկտ տալն է, որը մեզ կհասցնի այնտեղ, որտեղ մենք ուզում ենք»։

Դիտարկմանը, որ իշխանությունները մեծ ներդրումների խոստումներ են տվել, որոնք կարծես չեն իրականանում, Խաչատուրյանն արձագանքեց. «Ես նայել եմ ներդրողների ակումբի կայքը և տեսել եմ, որ նրանք 3-4 մեծ նախագծեր են նայում, ամեն մեկը 50-100 մլն դոլարանոց։ Ես իմ պրակտիկայից գիտեմ, որ ներդրման որոշում կայացնելն ու անելը մեկ շաբաթում չի լինում։ Իսկ ներդրողների ակումբն այնքան առաջ է գնացել, որ վերլուծել է պրոյեկտները, տեսել են, որ դա իրենց ձեռնտու է, հաշվել են ու ասել են, թե ինչքան ներդրում են անում։ Դա մեծ պրոգրես է։ Ես վստահ եմ, որ էնտեղ առաջընթաց կա, թեև ես ի պաշտոնե չեմ շփվում»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում