Թվում է, թե Անջելինա Ջոլին Քունգ-ֆու Պանդայի մասին մուլտֆիլմերից հետո վերստին վերադառնում է անիմացիա։ Դրանցում Ջոլին հնչյունավորել է Վագրուհուն։
Այժմ Ջոլին որոշել է ձեռնամուխ լինել դիսնեյան նոր նախագծի իրագործմանը։ Ջոլին The One & Only Ivan անվանմամբ անիմացիոն ֆիլմում հնչյունավորելու է Ստելա անվանմամբ փղին։
Մուլտֆիլմը հենված է Իվան անունով գորիլայի մասին մանկական նույնանուն հանրաճանաչ գրքի հիման վրա։
Նա ապրում է կենդանաբանական այգում և ոչինչ չի հիշում իր նախկին կյանքի մասին, մինչև որ մի օր հանդիպում է դեռահաս փղի հետ։ Միասին նրանք մշակում են փախուստի պլան։









































