NieR-ի կրեատիվ տնօրեն Յոկո Տառոն ցանկանում է աշխատել էրոտիկ ինդուստրիայում։ Մինչ այդ նա իր ուժերը փորձել է տեսախաղերի, թատրոնի ու գրականության ոլորտներում։ Հայտնում է Kyodo News-ը։
Տառոն Սինգապուրում անցկացված SEA Summit կոնֆերանսի ժամանակ պատմել է, որ ոմանց կարող է վախեցնել այդ ոլորտը, սակայն ինքը ցանկանում է նկարահանել մեծահասակների համար տեսահոլովակ։
Գեյմդիզայներ Յոկո Տարոն այժմ դեմ չէ զբաղվել սովորական կինեմատոգրաֆիայով։ NieR: Automata-ն թողարկվել է այս տարեսկզբին։ Խաղերի վաճառքը գերազանցել է մեկուկես միլիոնը։









































