Ավստրալիան ներկայացնող հնագետ և տեսախաղերի ֆանատ, ով սոցցանցերում հանդես է գալիս Claireleesi կեղծանվամբ, վերծանել է Assassin’s Creed: Origins-ի գովազդային նշանը։ Նա Twitter-ի իր էջում հայտնել է, որ ուսումնասիրել է Ubisoft-ի խաղերի նյութերն ու ներկայացրել դրանց գովազդային վահանակների բովանդակությունը։
Խանդավառը հայտնել է, որ ժամանակին ուսումնասիրել է Հին Եգիպտոսի պատմությունը, իսկ վերծանման ժամանակ օգտվել է հիերոգլիֆների բառարանից։
Հնագետի խոսքերով՝ տեքստի սկզբում հաղորդվում է ճամփորդության մասին, իսկ մյուս ուղերձում նշվում է, որ գլխավոր հերոսն աշխատում է խավարում, ինչը համապատասխանում է վարձու մարդասպանի կենսաոճին։
Ubisoft-ը չի մեկնաբանել ֆանատի հայտնագործությունը։ Ընդգծվում է, որ Assassin’s Creed: Origins-ը թողարկվելու է հոկտեմբերի 27-ին։









































