Իսրայելցի սուպերմոդել Մայան Քերեթը ապշեցուցիչ խոստովանություն է արել Facebook-ի միջոցով։ Նա պատմել է, որ իրեն բազմիցս բռնաբարել են և ենթարկել սեռական ոտնձգությունների։
Մոդելը մանրամասնել է, որ այդ դեպքերից երկուսը տեղի են ունեցել դեռ մանուկ ժամանակ. սեռական ոտնձգության ենթարկվել է 6 տարեկանում, իսկ բռնաբարության է ենթարկվել 12 տարեկանում։ Քերեթը մոդելի կարիերան սկսել է 16 տարեկան հասակում, սկզբնական շրջանում Միլանում, ապա՝ Փարիզում ու Նյու Յորքում։
Նա մեծ հանրաճանաչություն է սկսել վայելել դիզայներ Իվ Սեն Լորանի ցուցադրությունների արդյունքներով։ Նա նաև մասնակցել է Կառլ Լագերֆելդի, Ժան Պոլի և շատ ուրիշների ցուցադրություններին։
Քերեթը 22 տարեկան հասակում վերադարձել է Իսրայել և նկարահանվել է երկու ֆիլմում։










































