Համաշխարհային պոդիումների աստղ Իրինա Շեյքը Instagram-ի օգտահաշվում կիսվել է լուսանկարով, որտեղ պատկերված է մարզահագուստով՝ խորը լանջաբացվածքով տոպով և կիպ գրկող տաբատով։ Երկրպագուներին հիացրել է մոդելի ձիգ կազմվածքն ու փարթամ կուրծքը։

Հետևորդները նկատել են, որ դստեր ծննդից կես տարի անց Շեյքը լիովին կարողացել է վերականգնել նախկին կազմվածքը և ավելի գրավիչ դարձել։
Օգտատերերը հաճոյախությունների տարափ են տեղացել նրա արտաքինի հետ կապված։ Նրանք նշել են, որ Իրինան իր օրինակով ապացուցում է, որ ծննդաբերությունից հետո կինը կարող է ավելի լավ տեսք ունենալ։









































