ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի ու թատրոնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի թիվ 57 հիվանդանոցը։
Հիվանդանոցի ներկայացուցիչը RIA Novosti-ին հայտնել են, որ Ջիգարխյանի ջերմաստիճանը նորմալ է, իսկ առողջական վիճակը՝ միջին ծանրության։ Ընդգծվում է, որ արտիստը հոսպիտալացվել է հոկտեմբերի 10-ին։
82-ամյա Ջիգարխանյանը խաղացել է մոտ 250 դեր կինոյում ու թատրոնում։








































