Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արծաթյա սլաք – 2017» խոշոր զորավարժությունները, որոնց մասնակցելու են 11 երկրներ։ Այդ մասին հայտնում է Լատվիայի պաշտպանության նախարարության կայքը։
ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցելու են դաշնակից 11 երկրների զինվորականներ՝ ներառյալ Ալբանիան, ԱՄՆ-ը, Էստոնիան, Կանադան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Լատվիան, Լեհաստանը, Գերմանիան, Իսպանիան և Սլովենիան։
Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցում է 3500 մարդ։ Զորավարժությունների ժամանակ մշակվելու են կենսական կարևորության առաջադրանքներ։ Զորավարժությունները տևելու են մինչև հոկտեմբերի 29-ը։








































