ԵՄ-ն լիովին աջակցում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրին: Իրանը միջուկային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ որևէ խախտում չի արել: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին, Մոգերինին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարող միակողմանի կարգով դուրս գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրից, քանի որ այն ամրագրված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևով:










































