Wednesday, 24 06 2026
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ

Արփինե Հովհաննիսյանը մանրամասնել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի ղեկավարի հրաժարականի պատճառը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի ղեկավար Աքսել Ֆիշերի հրաժարականը պայմանավորված է նրանով, որ խմբում նրա առաջարկը սատարում չի ստացել: «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, թե ինչ է կատարվել հոկտեմբերի 11-ի ԵԺԿ խմբի նիստում, որն էլ հանգեցրել է Ֆիշերի հրաժարականին: «Երեկ առավոտյան քվեարկության էր դրվել մի շատ հետաքրքիր ձևակերպմամբ հարցադրում: Մասնավորապես, որ քաղաքական մյուս խմբերը, քվեարկելով Ստելլա Կիրյակիդիսի օգտին, խախտել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գոյություն ունեցող այն պայմանավորվածությունը, որի համաձայն՝ խմբերը միմյանց թեկնածուների օգտին են քվեարկում: Ըստ էության, դրա շնորհիվ է ընտրված նախագահ դառնում այն թեկնածուն, ում առաջադրում է այս կամ այն խումբը: Նպատակը մեկն էր, որպեսզի հունվարին ԵԺԿ խումբը թեկնածու առաջադրի` չնայած նրան, որ լինելու է սոցիալիստների խմբի հերթը»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

ԵԺԿ խմբի մի խումբ լոբբիստական ուղղություններ` խմբի ղեկավար Աքսել Ֆիշերի գլխավորությամբ, համարել են, որ Ստելլա Կիրյակիդիսը ԵԺԿ խմբի թեկնածուն չէ, քանի որ ԵԺԿ խմբում քվեարկության արդյունքում նրանից 5 քվե ավելի էր ստացել Էմանուելիս Զինգերիսը: Ընթացակարգի համաձայն` Կիրյակիդիսը իրավունք ուներ չհանելու իր թեկնածությունը, ինչը և նա արել է ու դարձել ԵԽԽՎ նախագահ: Դրա համար էլ խումբը թեժ քննարկում էր սկսել, թե պայմանավորվածություն է խախտվել ու հարցը դրվել է քվեարկության: «Շատ թեժ քննարկումներ եղան, որի ժամանակ քվեարկություն եղավ ու 26/ 24 հարաբերակցությամբ որոշվեց, որ կանոններ չեն խախտվել: Աքսել Ֆիշերը ցանկանում էր, որ մենք արձանագրեինք, որ տեղի է ունեցել խախտում, ու այդ դեպքում նա կառաջադրեր իր թեկնածությունը ԵԺԿ խմբից հունվարին: Բայց քանի որ իր առաջարկը չանցավ, ստեղծվեց իրավիճակ, երբ ինքը որոշեց, որ պետք է հրաժարական տա»,-եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 10-ին 132 քվեով ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Ստելլա Կիրյակիդիսը` չնայած բոլոր աննախադեպ ճնշումներին, որ առկա են եղել ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից: Նրա մրցակից Էմանուելիս Զինգերիսը ստացել է 84 քվե:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում