Ընտանեկան բռնության մասին օրենքը չի վերաբերելու երեխային խրատելուն, ծնողական ապտակին և դաստիարակությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Թաթոյանի խոսքով՝ օրենքի նպատակներից մեկը պետք է լինի ընտանեկան արժեքների խթանումը և ընտանեկան ավանդական արժեքների ամրապնդումը, ընտանիքի պաշտպանությունը՝ նկատելով, որ պետք է հաշվի առնել, որ ընտանիքում բռնության դեպքերը աճի միտում ունեն:









































