Վերջին շրջանում շատ են քննարկում երգչուհի Ռիհաննայի ոչ միայն ստեղծագործությունները, այլև՝ նրա անհաջող ելույթները։ Օրեր առաջ նա համացանցում տեղադրել է լուսանկարներ, որոնցում պատկերված է եղել լայն բլուզով ու կեդերով։

Դրանով երգչուհին փորձել է ցույց տալ, որ խնդիրներ չունի իր կազմվածքի հետ։ Սակայն նրա այդ հագուստ հարուցել է երկրպագուների զարմանքը։ Մեկ այլ դրվագում Ռիհանան եղել է վառ երկնագույն զգեստով՝ նմանվելով բեզեի։

Ըստ ամենայնի, նա այդ կերպ փորձել է թաքցնել ավելորդ կիլոգրամները, ինչը նրան անկասկած հաջողվել է։ Սակայն ակհայտ է, որ երգչուհին կարիք ունի լավ ոճաբանի, որը նրա համար կընտրի պատշաճ զգեստներ։







































