«Էրեբուն» բժշկական կենտրոնի մոտ հոկտեմբերի 10-ի երեկոյան կրակոց է հնչել. երկու մարդ հիվանդանոցի մոտ վիճաբանել են, ինչի ժամանակ նրանցից մեկը գազային ատրճանակ է կիրառել՝ նախազգուշացնող կրակոց արձակելով՝ դեպի օդ:
Ինչպես հայտնում Ոստիկանության լրատվական բաժինը, ոստիկաննության աշխատակիցները պարզել են վիճողների ինքնությունը, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:







































