WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ ցենզուրայի պատճառով այլընտրանք է փնտրում Twitter սոցցանցի համար: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«Ես փնտրում եմ Twitter-ի ապակենտրոնացված / կոդավորված այլընտրանք: Twitter-ում ինքնարտահայտման ազատությունն անխախտորեն ընկնում է: Այն ստրկացված է ամերիկյան ենթադասությամբ և քաղաքականությամբ: Թեև դա զգալիորեն ավելի լավ է, քան Facebook-ը, որը շատ ցածր մակարդակի վրա է»,- գրել է նա:
Ասանժի խոսքով՝ Twitter-ը ցենզուրայի է ենթարկում բոլոր պատկերները, որոնք ինքը հրապարակում է, դրանց փոխարեն՝ իր հետևորդները տեսնում են նախազգուշացում, որ մեդիանյութերը «նուրբ բնույթ» ունեն:
Twitter-ն իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն այդ նշանը դնել ցանկացած օգտատիրոջ լուսանկարի կամ տեսանյութի վրա, եթե համարի, նոր դրանք այդպիսին են:








































