Ֆիլիպ Կիրկորովը կրկին որոշել է բիզնեսով զբաղվել։ Օրերս նա ներկայացրել է «Ֆիլհարմոնիա» սեփական կարաոկե-ակումբը։
Ֆիլիպ Կիրկորովի հաստատությունը գնահատելու էր հավաքվել ողջ հայրենական շոու բիզնեսը, ներառյալ Անդրեյ Մալախովը, ով չի դիմացել ու երգել է։
Ֆիլիպը բացմանը հայտնվել էր հովազի կաշի հիշեցնող տաբատով։ «Այստեղ մենք իմ ընկերների հետ կանենք ամեն բան՝ և՛ երգել, և՛ զբոսնել, և՛ տոնել, և՛ համեղ ուտել»,-ասել է Կիրկորովը։
«Բացելով «Ֆիլհարմոնիան» ես վերջակետ եմ դրել իմ շվայտ կյանքին»,-խոստովանել է երգիչը,- «Այժմ ինձ կարելի է տեսնել միայն այստեղ»։










































