«Հայաստանում կա շուրջ 670 հանքավայր, որոնցից մի զգալի հատվածը նաև ունեն շուրջ 700 հեկտար մակերեսով պոչամբարներ: Իսկ Հայաստանից արտահանվող ապրանքների կեսը հանքանյութերն են»,- ԱԺ քննարկմանը հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Նրան մտահոգում է այն հարցը, որ այս տենդենցը կարող է տանել բնապահպանական աղետների. «Կառավարությունում չի՞ քննարկվում արդյոք հարկային բեռը մեծացնելու հարցը գերշահույթ ստացող կազմակերպությունների համար»:
Ի պատասխան պատգամավորի հարցի՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց. «Այո, կա խնդիր պոչամբարների թե՛ անվտանգության և թե՛ դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































